‘Mirror. Ահաբեկիչները կարող են գրոհել Շրի Լանկայի բուդդայական տաճարների վրա’

1074

Շրի Լանկայի անվտանգության ծառայությունները տեղեկություն են ստացել ապրիլի 21-ի պայթյունների կազմակերպման մեջ կասկածվող «Ջամատ ատ-Տաուհիդ ալ-Վաթանիա» ահաբեկչական խմբավորման հնարավոր հարձակումների մասին բուդդայական տաճարների վրա: Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Daily Mirror թերթը:

Պարբերականի տեղեկություններով՝ գրոհը կարող են իրականացնել մահապարտ ահաբեկիչները: Հավանականություն կա, որ գրոհներ իրականացնողները կանայք կլինեն:

Երկուշաբթի օրվանից Շրի Լանկայում սկսել է գործել դեմքը ծածկող հագուստ կրելու արգելքը, որը սահմանել է երկրի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան՝ ահաբեկչական ակտերից հետո քաղաքացիների նույնականացումը հեշտացնելու և ծայրահեղականների որոնումներն իրականացնելու նպատակով:

Ուրբաթ օրը Սիրիսենան հայտարարել էր, որ երկրի իրավապահ մարմինները առնվազն 140 քաղաքացիների կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ:

Փոխանցում է tass.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Զելենսկին և Պուտինը հեռակա վիճաբանել են անձնագրերի շուրջ’
Հաջորդ հոդվածը‘Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի, Գևորգյանի մեղադրական եզրակացությունը հաստատվել է, գործն ուղարկվել է դատարան’