‘
«Արսենալ»-ը չի կարողանում վաճառել կիսապաշտպան Մեսութ Օզիլի տրանսֆերը, տեղեկացնում է Mirror-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, լոնդոնյան ակումբը վաղուց է հասկացրել, որ ցանկանում է հրաժեշտ տալ գերմանացուն, սակայն մինչև հիմա պաշտոնական առաջարկ չի ստացել:
Նշվում է, որ «զինագործներ»-ը գնորդ են փնտրում ու նույնիսկ մի քանի ակումբի, որոնց անունը չի նշվում, առաջարկ են կատարել: Շատերը խուսափում են փորձառու ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքից, որը կազմում է 50 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Օզիլը տարեկան մոտ 20 մլն եվրո է վաստականում Լոնդոնում:
Ակումբի ղեկավարությունը գտնում է, որ նրա կատարած աշխատանքն ու ստացած աշխատավարձը չեն համապատասխանում:
‘