‘Mirror. Մխիթարյանն ավելի տպավորիչ հաղթանակ է տարել, քան Պուտինը’

1759

Հենրիխ Մխիթարյանը երեկ ստացավ Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:

Լոնդոնի «Արսենալ»-ի հայ կիսապաշտպանը  հավաքել էր ձայների 79 տոկոսը. Մխիթարյան/«Արսենալ» (190 միավոր), Տիգրան Բարսեղյան/«Վարդար» (35 միավոր), Վարազդատ Հարոյան/«Ուրալ» (25 միավոր):

Վլադիմիր Պուտինը օրեր առաջ Ռուսաստանի նախագահական ընտրություններում հավաքել էր ձայների 76,65%-ը և վերընտրվել էր նախագահի պաշտոնում:

Mirror-ը համեմատականներ է անցկացրել այս 2 իրադարձության միջև և գրել է. «Մխիթարյանը Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի պայքարում հաղթել է ավելի մեծ առավելությամբ, քան Վլադիմիր Պուտինը` Ռուսաստանի նախագահական ընտրություններում»:

Նախորդ հոդվածը‘Mirror. Մոուրինյոն հետաքրքրված է Լա Լիգայի 2 պաշտպանի ծառայություններով’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը հաղթանակով են մեկնարկել ‘