‘
Անգլիական mirror.co.uk առցանց պարբերականն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: TF-ը թարգմանաբար ներկայացնում է հայ ֆուտբոլիստի մասին հրապարակումը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանին կոչ է անում ավելի լավացնել իր ներկայացնումները ակումբի թոփ-վեց մրցակիցների դեմ: Հայը մրցաշրջանը փայլուն է սկսել ու արդեն 5 փոխանցում ունի իր ակտիվում ԱՊԼ-ի ընդամենը 3 խաղում:
Մխիթարյանի մարզավիճակը լրիվ հակապատկերն է նախորդ տարվա այս ժամանակահատվածում նրա մարզավիճակիհամեմատ, երբ նա
ջանում էր հաստատվել Օլդ Թրաֆորդում և ամիս դուրս էր մնացել Մոուրինյոյի թիմի մեկնարկայինկազմից։ 28-ամյա ֆուտբոլիստն իր մարզավիճակը գտավմրցաշրջանի երկրորդ կեսում և
Այաքսի դեմ ԵԼ եզրափակչիխաղում խփեց իր թիմի երկրորդ գոլը։ Այնուամենայնիվ,
համաձայն ESPN-ի, Մոուրինյոն կարծում է, որ Մխիթարյանը պետք է ավելի հաճախ իրեն ցուցադրի ակումբի 6 թոփ-մրցակիցների դեմ խաղերում և նրան կոչ է անում հետևողական լինել:
Նախորդ տարվա դեկտեմբերին Մխիթարյանը խփեց «Յունայթեդի» միակ գոլը «Տոտենհեմի» հետ հաղթական խաղում, բայց նրա լավագույն խաղերի հիմնական մասը եղան Եվրոպա Լիգայում: Մոուրինյոն հույս ունի, որ Մխիթարյանն այժմ լիովին հարմարված է հյուսիս-արևմուտքին և Նեմանյա Մատիչի ձեռքբերումը նրան ավելի շատ ազատություն կտա խաղադաշտում:
‘