‘Mirror. Մոուրինյուն կհեռացվի անկախ Նյուքասլի հետ խաղի արդյունքից’

1499

Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլայի Պրեմիեր Լիգայի հերթական տուրում կմրցի «Նյուքասլի» հետ:

Այս հանդիպումն անկախ արդյունքից կլինի վերջինը «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի համար:

Այս մասին հայտնի է դարձել բրիտանական Mirror-ին: Լրատվամիջոցին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ ակումբի ղեկավարությունն այլևս չի հանդուրժում պորտուգալացու արարքները:

Մոուրինյուին լարված հարաբերությունների մեջ է գրեթե բոլոր ֆուտբոլիստների հետ, ինչպես նաև չի վայելում երկրպագուների հարգանքը:

Ինչպես գրում է պարբերականը, ամենայն հավանականությամբ, Մոուրինյուն իմացել է հեռացման մասին նախախաղային ասուլիսից առաջ և այդ պատճառով բավական զարմացած տեսք է ունեցել:


Նախորդ հոդվածը‘Sport.es. Վիդալը զղջում է «Բարսելոնա» տեղափոխության համար’
Հաջորդ հոդվածը‘Լա Լիգա. «Ալավես»-ը վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց «Ռեալ»-ից (տեսանյութ)’