‘
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն իր պայմանն է թելադրել ակումբի ղեկավարությանը, որի կատարման դեպքում բրազիլացին կշարունակի հանդես գալ Փարիզում: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Աղբյուրի տեղեկություններով, բրազիլացին ցանկանում է ավելի շատ գումար վաստակել: Ֆուտբոլիստն ուզում է աշխատավարձից բացի, շաբաթական 1 միլիոն եվրո բոնուս ստանալ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին որոշել է մեկ մրցաշրջան էլ անցկացնել ՊՍԺ-ում:
‘