‘MMA. Նուրմագոմեդովը 4-րդ ռաունդում հաղթեց Մակգրեգորին (տեսանյութ)’

1673

Լաս Վեգասում կայացավ խառը մենամարտերի UFC-229 բացառիկ երեկոն:

Կայացած մի շարք մենամարտերից ամենակարևորը թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի (Ռուսաստան) և Քոնոր Մակգրեգորի (Իռլանդիա) դիմակայությունն էր: Ըստ երևույթին՝ կայացավ UFC-ի պատմության գլխավոր մենամարտը. այն բացառիկ էր թե՛ նշանակությամբ, թե՛ մեդիայում շրջանառությամբ և թե պարգևավճարների խոշորությամբ:

Մենամարտում հաղթանակ տարավ Խաբիբ Նուրմագոմեդովը: 4-րդ ռաունդում հնարքից հետո Կոնորը հանձնվեց:

Դրանից հետո ծավալուն ծեծկռտուք սկսվեց, որը կազմակերպիչները կարողացան հանդարտեցնել:

Խաբիբը պահպանում է աշխարհի չեմպիոնի գոտին: Ճիշտ է՝ գոտին հանձնելու պահին Խաբիբը ռինգում չէր, քանի որ ծեծկռտուքից հետո կազմակերպիչների հետ հեռացել էր:

Նախորդ հոդվածը‘Ազարն անվանել է ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներին’
Հաջորդ հոդվածը‘La Republica. Ռոնալդուն կարծում է, որ իր խնդիրների մեղավորը Ֆլորենտինո Պերեսն է’