Moderna-ի ղեկավարի կանխատեսմամբ՝ Covid-19-ի համավարակը կավարտվի մեկ տարուց

638

Կորոնավիրուսի համավարակը կարող է ավարտվել եկող տարվա աշնանը, եթե հաշվի առնենք պատվաստանյութերի արտադրության մեծացումը, հայտարարել է Moderna ամերիկյան դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը։

Բանսելը հավելել է, որ նրանք, ովքեր հրաժարվում են սրսկումից, կհիվանդանան կորոնավիրուսով, որովհետև այժմ աշխարհում գերակայող «դելտա» շտամմը բավական վարակիչ է։

Այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր կլինի վերադառնալ նախկին կյանքին 2022 թ․ երկրորդ կեսին, Moderna-ի  գլխավոր տնօրենը պատասխանել է, որ դա կարող է տեղի ունենալ մեկ տարի անց։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւհանի գիտնականները ծրագրել էին չղջիկներին վարակել կորոնավիրուսո՞վ
Հաջորդ հոդվածըՍեւակ Արամազդ․ Փաստերի բացարձակ իրականութիւնը