‘Moody’s-ը Ba2 է գնահատել Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի վարկանիշը’

666

Միջազգային հեղինակավոր Moody’s կազմակերպությունն սեպտեմբերի 27-ին Ba2 է գնահատել Հայաստանի կառավարության տեղաբաշխած՝ 7 տարի մարման ժամկետով ու  6 տոկոսով 700 միլիոն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսերի վարկանիշը: Moody’s–ը վերահաստատել է նաև վարկանիշին տրված կայուն բնորոշումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից, միջազգային կազմակերպության գնահատմամբ՝ Ba2 վարկանիշը ստանալու համար հիմք է հանդիսացել Հայաստանի վարած ֆիսկալ զսպողական քաղաքականությունը, որն իր դրական արտացոլումն է գտել դեֆիցիտի նվազման միտումներում՝ 2012 թ. կրճատելով այն մինչև 1,5 տոկոսի 2009 թ. 7,5 տոկոսի դիմաց:

Դեֆիցիտի նվազմանը, ըստ Moody’s-ի, նպաստել են կատարված կապիտալ ծախսերը, ինչպես նաև հարկերի կայուն հավաքագրումը՝ պայմանավորված մասնավորապես հարկային բազան ընդլայնելուն ուղղված բարեփոխումներով ու կենսաթոշակային նոր համակարգի ներդրմամբ:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին եվ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին’
Հաջորդ հոդվածը‘Մայրաքաղաքի մեծ և միջին գովազդային վահանակների ապամոնտաժումը շարունակվում է’