‘Moody’s-ից հետո Fitch–ը ևս իջեցրել է Հայաստանի վարկանիշը’

1232

Fitch վարկանիշային գործակալությունը Հայաստանի օտարերկրյա և ազգային արժույթի թողարկային դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-»-ից իջեցրել է մինչև «B+»՝ կայուն կանխատեսմամբ: «BB-»-ից մինչև «B+» է իջեցվել նաև օտարերկրյա և ազգային արժույթով ավագ անապահով արժեթղթերի վարկանիշը: Երկրի արտարժութային առաստաղը BB-ից իջեցվել է մինչև «BB-», իսկ արժույթի թողարկային դեֆոլտը մնացել է B մակարդակի վրա: Այս մասին է նշվում գործակալության զեկույցում:

Գործակալության վերլուծաբանները նշում են, որ Հայաստանը ենթարկվում է ռուսական տնտեսության բացասական ազդեցությանը («BBB»/կանխատեսումը` «Բացասական»): Նշվում է, որ 2015 թվականին Հայաստանի տնտեսությունում չափավոր ռեցեսիա է ակնկալվում՝ Ռուսաստանի տնտեսության վատթարացման հետ կապված որոշակի ռիսկերի և ազգային արժույթի վրա հետագա ճնշումների հետևանքով: Սպասվում է ընթացիկ գործառնությունների հաշվի դեֆիցիտի հետագա ավելացում` արտասահմանում աշխատող քաղաքացիների մասնավոր դրամական փոխանցումների հոսքերի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից արտահանման պահանջարկի կտրուկ կրճատման արդյունքում: Տրանսֆերտների մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում կազմում է մոտ 15%, ինչը 2014 թվականին կրճատվել է մոտ 30%, քանի որ դրամական փոխանցումների հիմնական ծավալները հոսում են Ռուսաստանից: Ներմուծման վրա նավթի գների իջեցման ազդեցությունը զգալիորեն կկայունացնի դոլարը, միաժամանակ կնվազեցնելով Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքների միջազգային գները: Հանքարդյունաբերության ոլորտի ապրանքների արտահանումից գոյացած եկամուտները` հատկապես պղնձի մասով, զգալիորեն կնվազեն: Գործակալությունը կանխատեսում է, որ ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պահուստները կշարունակեն նվազել, ինչը հատկապես նկատելի էր դեկտեմբերին:

Միջին քաշ: Պետական պարտքի դինամիկան շատ զգայուն է արժեզրկման ռիսկերի նկատմամբ, քանի որ պետպարտքի մոտ 80%-ը տրամադրված է արտարժույթով: 2014 թվականին պետպարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ բարձրացել է մինչև 50%, հիմնականում, արտարժույթի փոխարժեքի իջեցման հետևանքով: Սպասվում է, որ այդ ցուցանիշն առաջիկա տարիներին կարող է մնալ կայուն, սակայն, այդ ենթադրությունը բխում է փոխարժեքի կայունացումից: Նշվում է իրավիճակի վատթարացում: 2010 թվականից երկիրն իրականացնում է պահպանողական հարկաբյուջետային քաղաքականություն, և մենք սպասում ենք, որ կառավարությունը կշարունակի զսպել բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 3% մակարդակում: Հայաստանը շատ է կախված ռուսական գազի մատակարարումից, Ռուսաստանում աշխատող քաղաքացիների դրամական փոխանցումներից, ինչպես նաև ռազմական աջակցությունից, ինչը նրան զգալիորեն կախման մեջ է դնում Ռուսաստանում տեղի ունեցող տնտեսական և քաղաքական փոփոխություններից: 2015 թվականից ԵՏՄ-ին միանալն էլ ավելի կուժեղացնի Հայաստանի տնտեսական, ֆինանսական և ինստիտուցիոնալ կապերը Ռուսաստանի հետ: Չնայած Գյումրիում կատարվածին, մենք ակնկալում ենք, որ երկկողմ սերտ հարաբերությունները կպահպանվեն, որոնք կանդրադառնան նաև տնտեսության վրա: Ֆինանսական համակարգը բարձր աստիճանի դոլարայնացված է, հետևաբար, տնտեսության վրա կազդի նաև հայկական դրամի փոխարժեքի բացասական անկումը: Ազգային արժույթի և տնտեսական անկումը կպայմանավորեն չաշխատող վարկերի ծավալների ավելացումը, ինչը կանդրադառնա կապիտալի բավարարության ներկայիս դրական ցուցանիշների վրա: ՀՀ ԿԲ ավելացրեց բանկերի կապիտալի նորմատիվային նվազագույն պահանջները, ինչն այդ հատվածում կարող է բերել որոշակի կոնսոլիդացման:

Հայաստանի երկարաժամկետ վարկանիշը «B+» մակարդակում կանդրադառնա առանցքային հետևյալ գործոնների վրա, մասնավորապես, ԿԲ վերջին 2 ամսում երկու անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, մինչև 9,5%, իսկ հայկական դրամի փոխարժեքը 2014 թվականին իջավ 17%: Բարձր ներմուծումային գների արդյունքում 2015 թվականին սպասվում է մինչև 6,5% գնաճ (ԿԲ նպատակային միջակայքը` 2,5-5,5%), չնայած, որ գների համեմատաբար դանդաղ բաձրացումը պետք է զսպի այս գործոնի ազդեցությունը: 2014-2017 թվակաների ֆինանսավորման ընդլայնման շրջանակներում Հայաստանն ունի ԱՄՀ-ից ստացված վարկ` 119,1 մլն.դոլար, կդառնա քաղաքական խարիսխ:

Ակնկալվում է, որ Հայաստան կշարունակի կատարել ցուցանիշների կատարման նկատմամբ պահանջները և աջակցություն ստանալ միջազգային խոշոր ֆինանսական կազմակերպություններից, առաջին հերթին, մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման նպատակով: Գործարար կոնյունկտուրան Հայաստանում բարենպաստ է` համապատասխան վարկանիշ ունեցող երկրների համեմատ, ինչը ցույց է տալիս Համաշխարհային բանկի բիզնեսի վարման ինդիկատորը: Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը զսպում է երկրի վարկանիշը, քանի որ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հետ կապված լարվածությունը պարունակում է լայնամասշտաբ հակամարտության վերածվելու ռիսկեր: Իսկ այդ իրավիճակի կարգավորումն առաջիկայում չի ակնկալվում:

Հիմնական գործոնները, որոնք կարող են առանձին կամ միասին բերել վարկանիշային բացասական գործողությունների: Ավելի նշանակալից, քան ակնկալվում է, բացասական ազդեցությունը Ռուսաստանի տնտեսական և քաղաքական իրադարձություններից, որոնք ազդում են ՀՆԱ աճի վրա: Արտաքին հոսքերը և փոխարժեքը, Արտաքին պահուստների թուլացման շարունակությունը, ինչը կարող է բերել վարկունակության և իրացվելիության ցուցանիշների վատթարացման: Ֆիսկալ ցուցանիշների էական թուլացումը, որը կարող էր պայմանավորված  լինել ՀՆԱ կառուցվածքում դրա մասնաբաժնի ավելացումով:

Հիմնական գործոնները, որոնք առանձին կամ համատեղ կարող են բերել դրական վարկանիշային գործողության: Ռուսաստանի հետ կապված ռիսկերի կրճատումը, ինչը կպայմանավորեր արտաքին ճնշումները: ՀՆԱ նկատամբ պարտքի նվազումը, հասցնելով համադրելի թողարկողների միջին մակարդակին: Ադրբեջանի հետ լարվածության թուլացումը, ինչպես նաև մյուս հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավումը:

Վարկանիշները և դրանցով պայմանավորված կանխատեսումները զգայուն են որոշակի ենթադրությունների առումով: Fitch-ը ելնում է Հայաստանում սոցիալական և տնտեսական կայունության պահպանումից և Ադրբեջանի հետ ԼՂՀ հետ կապված լարվածության բացակայությունից: Fitch-ը ելնում է Ռուսաստանի հետ լավ հարաբերոթյունների պահպանումից, հաշվի առնելով այդ հարաբերությունների տնտեսական և դիվանագիտական նշանակությունը: Fitch-ը ելնում է նրանից, որ համաշխարհային տնտեսության ցուցանիշները, ընդհանուր առմամբ, կհամապատասխանեն գործակալության տնտեսական գլոբալ կանխատեսումներին, և որ դրամական խթանումներից ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի դուրս գալը տեղի կունենա սահուն ձևով, ինչպես նաև Հայաստանը կպահպանի մուտքը դեպի արտաքին շուկաներ, չնայած, աշխարհում առկա ֆինանսական մեծ տատանումներին:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին միջազգային վարկանշային Moody’s Investor Service գործակալությունը նվազեցրել է Հայաստանի առաստաղային վարկանիշը`  «Ba2»-ից մինչև «Ba3»: Վարկանիշների կանխատեսումը «կայունից» իջել է «բացասական»: Վարկանիշների նվազման առանցքային գործոնների թվում նշվում է Հայաստանի արտաքին խոցելիության ավելացումը Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման պատճառով, ուղղակի արտասահմանյան ներդրումների համար անորոշ հեռանկարները, փոխարժեքի տատանողականության նկատմամբ բարձր զգայունությունը և արժութային պահուստների վրա սպասվող ճնշումները, Ռուսաստանի բացասական ազդեցության խորացումը, ներդրումային թույլ ակտիվությունը և առևտրի սահմանափակումները Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների հետ, որի անդամն է Հայաստանը 2015 թվականի հունվարի 2-ից: Այս կապակցությամբ Moody’s-ը նվազեցրել է նաև տեղական արժույթով պարտատոմսերի և ավանդների վարկանիշը` Baa3-ից մինչև Ba1, օտարերկրյա արժույթով` Ba1-ից մինչև Ba2, արտարժույթով ավանդների համար` Ba3-ից մինչև B1: Իսկ օտարերկրյա արժույթով կարճաժամկետ ավանդների գծով էմիտենտի ունակության գնահատականը գործակալության կողմից մնացել է նույնը` NP (Not Prime):

Միևնույն ժամանակ, հունվարի 28-ին ՀՀ կառավարության նիստում առաջարկվեց որոշման նախագիծ, որի համաձայն, Հայաստանը մտադիր է երկրորդ տրանշով դուրս գալ սուվերեն, դոլարային, արժեկտրոնային պարտատոմսերի միջազգային շուկա: Առաջին թողարկումը տեղի էր ունեցել 2013 թվականի սեպտեմբերին, 700 մլն դոլար ծավալով և 7 տարի մարման ժամկետով: Ըստ երկրի ֆինանսական իշխանությունների տվյալների, նշված պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը 4 անգամ գերազանցեց առաջարկը: Պարտատոմսերի եկամտաբերությունը արժեկտրոնների համար կազմեց 6% կամ 6,25% մարումով: Թողարկման անդերրայթերներն էին` Deutsche Bank AG, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc, իսկ խորհրդատոներնմ էին` Cleary Gottlieb Teen & Hamilton LLC ընկերությունները:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված գումարի մոտ 500 մլն.դոլարն ուղղվեց ռուսական ստաբիլիզացիոն վարկի մարմանը, որը տրամադրվել էր 2009 թվականին: Ըստ AmRating ազգային վարկանիշային գործակալության վերլուծաբանների, Հայաստանի սուվերեն վարկանիշի իջեցումը միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից էապես կբարձրացնի սուվերեն պարտատոմսերի տոկոսադրույքերը, մինչև 10-12%: Իսկ դա էլ իր հերթին կբերի երկրի պարտքային ծանրաբեռնվածության էական աճին: Միայն դեբյուտային պարտատոմսերի մարման նպատակով երկիրը պետք է մինչև 2020 թվականը տոկոսների հետ միասին վճարի 42 մլն դոլար: Պարտքային բեռը կարող են թեթևացնել միջազգային վարկային կազմակերպություններից` ԱՄՀ և ՀԲ, ստացված փոխառությունները: Սակայն, հնարավոր է, որ այդ կազմակերպությունների օգնությունը լինի զուսպ, քանի որ Հայաստանն արդեն կատարել է իր աշխարհաքաղաքական ընտրությունը, միանալով ԵՏՄ-ին, միանալով մի կազմակերպության, որի առաջատար երկրի տնտեսությունը հայտնվել է խորը ռեցեսիայի պայմաններում: Հաղորդում է ԱրմԻնֆոն։

Նախորդ հոդվածը‘Գերմանիան հրաժարվել է Ուկրաինային զենք մատակարարելուց ‘
Հաջորդ հոդվածը‘Մինչև փետրվարի 25-ը նաիրիտցիներին կվճարվի ևս մեկ ամսվա աշխատավարձ. Նախարար’