‘Moody’s-ը իջեցրել է Հայաստանի վարկանիշը մինչև Ba3’

1199

Միջազգային վարկանիշավորող Moody’s Investor Service գործակալությունը իջեցրել է Հայաստանի թողարկողների և պետական պարտատոմսերի վարկանիշը Ba2-ից Ba3: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գործակալության պաշտոնական կայքը, կանխատեսումը կայունից փոխվել է բացասականի:

Ազգային արժույթով պարտատոմսերի և ավանդների վարկանիշը Moody’s-ն իջեցրել է Ba1-ից մինչև Baa3, արտարժույթով պարտատոմսերի առաստաղը` Ba1-ից Ba2, իսկ արտարժութային ավանդների առաստաղը` B1-ից Ba3: Կարճաժամկետ արտարժութային պարատտոսմերի և ավանդների առաստաղը մնացել է նույն` NP մակարդակին:

Որպես փոփոխությունների հիմնական դրդապատճառներ նշվում են Հայաստանի արտաքին խոցելիության մեծացումը` պայմանավորված Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատմամբ, օտարերկրյա ուղղակի ներդրումների համար անորոշ հեռանկարը, փոխարժեքի փոփոխությունների նկատմամբ գերզգայունության մեծացումը և արտարժույթի պահուստների վրա սպասվող ճնշումը:

Moody’s-ի զեկույցը Հայաստանի վերաբերյալ՝ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Ըստ ոստիկանության՝ Ազատության հրապարակից բերման ենթարկվածներից 2-ի մոտ զենք է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Բենզինի գները նվազել են 1 լ դիմաց 10 դրամով’