‘
Լոնդոնի «Չելսի»-ի վինգեր Էդեն Ազարը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:
Աղբյուրի տեղեկություններով, 27-ամյա բելգիացին ցանկանում է առաջիկա ամռանը տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Հաղորդվում է, որ հանուն «Ռեալ» տեղափոխության Ազարը ոչ միայն պատրաստ է հրաժարվել «ազնվականներ»-ի հետ պայմանագրի երկարաձգումից, այլև մերժել «Ման. Սիթի»-ի և ՊՍԺ-ի ավելի շահավետ պայմաններով հնարավոր առաջարկները:
‘