‘
Կատալոնական «Բարսելոնան» դեմ չէ ամռանը հրաժարվել մի շարք ֆուտբոլիստների ծառայություններից: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo պարբերականը:
Աղբյուրի տեղեկություններով, «կապտանռնագույններ»-ը մտադիր են հրաժեշտ տալ պաշտպաններ Լյուկա Դինին և Դուգլաս Պերեյրային, կիսապաշտպաններ Ռաֆինյա Ալկանտարային, Դենիս Սուարեսին և Անդրե Գոմեշին, վինգեր Ժերար Դելաֆեուին և հարձակվող Պակո Ալկասերին:
Նշենք, որ Դուգլասն ու Ռաֆինյան վարճավճարով հանդես են գալիս համապատասխանաբար «Բենֆիկա»-ում և «Ինտեր»-ում: Մյուս բոլոր ֆուտբոլիստները կա՛մ գրեթե խաղաժամանակ չեն ստանում, կա՛մ չեն արդարացնում սպասելիքները:
‘