‘
«Բավարիա»-ի ղեկավարությունը հետաքրքրված է «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ծառայություններով, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, չնայած այն բանին, որ գործող գլխավոր մարզիչ Նիկո Կովաչի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ, մյունխենյան ակումբում շատ են ցանկանում թիմի ղեկը վստահել Պոչետինոյին:
Նշվում է, որ խորվաթ մասնագետը կարող է պաշտոնանկ արվել ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
Արգենտինացի մարզիչն լոնդոնյան ակումբը հետ մինչև 2023 թվականը նախատեսված համաձայնագիր ունի:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «խթաններ»-ն իրենց նոր մարզադաշտում նվազագույն հաշվով հաղթել էին «Մանչեսթեր Սիթի»-ին:
‘