‘«Mundo Deportivo». «Բարսելոնան» բարձրացնելու է Մեսսիի աշխատավարձը’

1134

2016-2017թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի աշխատավարձը կարող է կտրուկ բարձրանալ: 

«Mundo Deportivo»-ն հաղորդում է, որ այժմ Մեսսին տարեկան 22.8 մլն եվրո է ստանում, իսկ նոր մրցաշրջանից կատալոնական ակումբի ղեկավարությունը արգենտինացուն տարեկան 39.4 մլն եվրո կվճարի: Բացի այդ, աղբյուրը գրում է, որ եթե «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշի 2016 թվականի ամռանը վաճառել «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակրի տրանսֆերը, ապա նրան 19.94 մլն եվրո կվճարի, իսկ եթե նման բան տեղի ունենա 2017 թվականին, Մեսսին 9.927 մլն եվրո կստանա:

Նշենք, որ Լիոնել Մեսսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը, ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 250 մլն եվրո: 

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Լիոնել Մեսսին մասնակցել է 15 խաղի, խփել է 11 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում:

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյանը` Գագիկ Ջհանգիրյանի շուրջ «ծավալված աղմուկի» մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Կլոպ. «Մի մտածեք անցյալի մասին, դա չի կարող օգնել»’