‘Mundo Deportivo. Բուսկետսը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնա»-ի հետ’

1148

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը շուտով նոր պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ:

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետերը: Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կբարձրանա, իսկ հրաժարագինը 200 միլիոնից կդառնա 500 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով ամեն կերպ ցանկանում էր փորձառու խաղացողին տեսնել «քաղաքայիններ»-ի կազմում:

Նախորդ հոդվածը‘Սկրիպալների գործը. Պետերբուրգցի քիլլեր-գործարարներ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության պարզաբանումը՝ համակարգը լքողների լուրերի մասին’