‘
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաջորդ մրցաշրջանում կգլխավորի Թուրինի «Յուվենտուսը», հաղորդում է Mundo Deportivo-ը:
Ֆրանսիացի մասնագետը կփոխարինի իտալացի Մասիմիլիանո Ալեգրիին, որը 2014 թվականից է գլխավորում թուրինյան ակումբը եւ 4 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն:
Զիդանը «Ռեալը» գլխավորել էր 2016-ի հունվարից մինչեւ 2018-ի մայիսը: 2.5 տարում նա Արքայական ակումբի հետ նվաճեց 9 տիտղոս, այդ թվում՝ 3 անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում ֆրանսիացին 1996-2001-ը հանդես է եկել «Յուվենտուսում»:
‘