‘Mundo Deportivo. ինչո՞ւ պետք է «Ոսկե գնդակը» ստանա Մեսսին’

1252

Ֆուտբոլային փորձագետները, ֆուտբոլիստներն ու մարզիչները ակտիվորեն քննարկում են, թե ով պետք է այս տարի ստանա «Ոսկե գնդակը»: Այս հարցում հիմնականում երկու բանակ է ձևավորվել: Մի մասը փաստարկներ է բերում Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Քրիստիանո Ռոնալդուի, իսկ մյուսը՝ աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի օգ:

Սակայն Mundо Depоrtivоպարբերականը 10 պատճառ է գտել, թե ինչու պետք է «Ոսկե գնդակին» արժանանա «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող, մրցանակի քառակի դափնեկիր Լիոնել Մեսսին: 

1. Մեսսին գերազանցեց Տելմո Սարայի ռեկորդը՝ դառնալով Իսպանիայի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու:

2. Մեսsին գերազանցեց Ռաուլի ռեկորդը՝ Չեմպիոնների լիգայի ռմբարկուների մրցավազքում դուրս գալով առաջին տեղ:

3. Մեսին ստացել է 2014թ. աշխարհի առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակը» եւ օգնել է Արգենտինայի հավաքականին դառնալ աշխարհի փոխչեմպիոն:

4. Մեսսին եվրագավաթների պատմության մեջ լավագույն ռմբարկուն է:

5. Մեսսին բոլորից շատ գոլային փոխանցում է կատարել՝ 52 գոլ, 21 գոլային փոխանցում, Ռոնալդուն ունի 55 գոլ, սակայն կատարել է 17 գոլային փոխանցում:

6. Մեսսին ունի լավագույն միջին արդյունավետությունը Չեմպիոնների լիգայում՝ 0.81 (91 խաղում՝ 74 գոլ): Ռոնալդուի միջին արդյունավետությունը 0.65 գոլ է, Ռաուլինը եղել է՝ 0.50:

7. Մեսսին դրսեւորում է օրինակելի վարք խաղադաշտում եւ առօրյա կյանքում:

8. 2014-ին նա 31 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող, չորս անգամ դարձել է հեթ-տրիկի հեղինակ:

9. Մեսսին պատմական ռեկորդներ է սահմանել արդեն 27 տարեկանում:

10. Մեսսիին մեկ գնդակ է բաժանում «Բարսելոնայում» խփած 400 գոլի սահմանագծից (371-ը՝ պաշտոնական հանդիպումներում, 28-ն՝ ընկերականներում):

Նախորդ հոդվածը‘Դատախազությունը երկրորդ անգամ վերացրել է «Ա1+»-ի լրագրողի գործը կարճելու՝ ՀՔԾ որոշումը’
Հաջորդ հոդվածը‘Յոահիմ Լյովը ուզում է դառնալ«Բարսելոնայի» մարզիչ’