‘«Mundo Deportivo». Նեյմարը «Բարսելոնայի» ղեկավարներին հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ’

1728

‘

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը մտադիր է մոտ ապագայում վերադառնալ «Բարսելոնա»: Բրազիլացին այդ մասին հայտնել է կատալոնական ակումբի ղեկավարներին,- գրում է «Mundo Deportivo»-ն:

26-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է փարիզյան թիմից և Լիգա 1-ի մրցակցության մակարդակից: Աղբյուրը վստահեցնում է, որ Նեյմարը պատրաստ է «Բարսելոնայում» համակերպվել թիմի երկրորդ աստղի կարգավիճակին և կրկին խաղալ Լիոնել Մեսսիի կողքին: Բրազիլացին «կապտանռնագույններին» տեղեկացրել է, որ այդ տրանսֆերը հնարավոր կլինի ձևակերպել 2019 թվականի ամռանը, իսկ մինչև այդ նա ստիպված է մնալ Ֆրանսիայում: 

«Բարսելոնան» հարձակվողին չի խոստացել պայքարել նրա տեղափոխության համար: Ակումբում կասկածում են նրան վերադարձնելու նպատակահարմարության շուրջ:

Հիշեցնենք, որ 2017 թվականի ամռանը, Նեյմարի տրանսֆերի դիմաց «Բարսելոնան» 222 միլիոն եվրո է ստացել:

‘

Նախորդ հոդվածը‘Լուկակուն իրեն համարում է Մոուրինյոյի «սերժանտը»’
Հաջորդ հոդվածը‘Ազգերի Լիգայի եզրափակիչն ընդունելու համար կպայքարեն Իտալիան, Լեհաստանն ու Պորտուգալիան’