‘Mundo Deportivo. Նեյմարը խնդիրներ ունի Իսպանիայի հարկային մարմինների հետ’

1096

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խնդիրներ ունի Իսպանիայի հարկային մարմինների հետ: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացին պետք է 35 միլիոն եվրո վճարի, հակառակ դեպքում դատական գործընթաց կսկսվի: Հաղորդվում է, որ ստեղծված իրավիճակում ֆուտբոլիստի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձը կարող է վերջնականապես ձախողվել: 

Հիշեցնենք, որ 27-ամյա խաղացողը 2 տարի առաջ էր հեռացել կատալոնական ակումբից:

Նախորդ հոդվածը‘AS. «Ռեալ»-ը դեմ է քվեարկել Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի գաղափարին’
Հաջորդ հոդվածը‘МЯЧ Production. Մխիթարյանը հայտնվել է վերջին 5 տարվա ընթացքում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների տասնյակում’