Mundo Deportivo. Չավին համաձայնել է գլխավորել «Բարսելոնան»

589

«Ալ-Սադդի» գլխավոր մարզիչ Չավին մոտ ժամանակներս կգլխավորի «Բարսելոնան»։ Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ կատալոնացիների նախկին խաղացողը համաձայնել է գլխավորել թիմը։

Միևնույն ժամանակ նշվում է, որ պաշտոնական նշանակման համար մի քանի բան է անհրաժեշտ։ Առաջին հերթին, պետք է լուծել «Ալ-Սադդից» Չավիի հեռանալու և ակումբի առջև ունեցած պարտավորությունները լուծելու հարցը։

Երկրորդ, պետք է համաձայնեցնել Չավիի մարզչական շտաբն ու դրա անդամների աշխատավարձերը։

Կատալոնական RAC1 ռադիոկայանը ևս հաստատել է Չավիի համաձայնությունը։ Դրա տեղեկացմամբ՝ իսպանացի մասնագետը «Բարսելոնան» կգլխավորի միջազգային դադարից հետո ու կատալոնական ակումբում նորամուտը կնշի նոյեմբերի 21-ին «Էսպանյոլի» դեմ խաղում։

Նախորդ հոդվածըԶԼՄ․ Ֆրանսիայի հակահետախուզությունը կանխել է պետական հեղաշրջման փորձը 2021 թ․
Հաջորդ հոդվածըՄարտական հենակետում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով, վիրավորվել 4 զինծառայող