NASA-ն պնդում է, որ Ռուսաստանը Միջազգային տիեզերական կայանը օգտագործում է քաղաքական նպատակներով, մասնավորապես՝ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» քաղաքական աջակցության նպատակով։
ԱՄՆ տիեզերական գերատեսչության համապատասխան հայտարարությունը հրապարակել են ամերիկյան լրատվամիջոցները։
«NASA-ն վճռականորեն դատապարտում է Միջազգային տիեզերական կայանի օգտագործումը քաղաքական նպատակներով, Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողությանը աջակցելու համար»։ Ամերիկյան տիեզերական գերատեսչությունը կարծում է, որ դա «արմատապես հակասում է կայանի հիմնական կոչմանը, այն է՝ 15 երկրների մասնակցությամբ զարգացնել գիտությունը և տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով»։
Ռոսկոսմոսի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը, արձագանքելով NASA-ի հայտարարությանը, ասել է, որ ռուսաստանյան կողմը Միջազգային տիեզերական կայանի իր սեգմենտում կանի այն ամենը, ինչ օգտակար և անհրաժեշտ է համարում։
Ռոգոզինը արևմտյան գործընկերներին կոչ է արել չեղարկել պատժամիջոցները, եթե նրանք ցանկություն ունեն կարգավորել պրոֆեսիոնալ հարաբերությունները։
Փոխանցում է tass.ru-ն։