‘NASA-ի նախկին փորձագետները պատրաստվում են զբոսաշրջիկներ ուղարկել Լուսին’

1211

Դեպի Լուսին ամերիկյան «Ապոլոն-17» տիեզերանավի թռիչքի 40-ամյա հոբելյանի նախօրյակին NASA-ի նախկին փորձագետները հայտարարել են, որ մտադիր են մոտակա տարիներին պարբերական տուրիստական «լուսնային ուղեւորություններ» կազմակերպել:

Ըստ BBC-ի, «Ապոլոն»-ի եւ NASA-ի թռիչքների նախկին ղեկավար Ջոնսոն Սփեյսը եւ NASA-ի գիտական բաժնի նախկին ղեկավար Ալան Ստերնը մտադիր են երկրի բնակիչների համար դեպի Լուսին թռիչքները մատչելի դարձնել արդեն 10 տարի հետո: Այժմ դեպի Լուսին երկու հոգու թռիչքը կարժենա առնվազն 1,4 միլիարդ դոլար: Ամերիկյան տիեզերական գործակալության մասնագետները թռիչքները նախատեսում են էժանացնել հին հրթիռների մոդեռնիզացիայի շնորհիվ: Սփեյսի եւ Ստերնի կանխատեսումներով, մոտակա տասը տարիների ընթացքում նրանց կհաջողվի զբոսաշրջիկների 15-20 արշավախում ուղարկել Լուսին:

 

 

Նախորդ հոդվածը‘Բրիտանական ոսկերիչները Swarovski քարերով զարդարված ոսկե iPhone են պատրաստել ‘
Հաջորդ հոդվածը‘Մեսին ամեն ինչ անում է՝ «Բետիսի» հետ խաղին մասնակցելու համար’