‘NASDAQ-Արմենիան ցուցակեց ՎԶԵԲ՝ ՀՀ դրամով արտահայտված երրորդ թողարկման պարտատոմսերը’

1037

2015թ. փետրվարի 19-ին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ՀՀ դրամով արտահայտված 3-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ Արմենիայում` ընգրկելով հիմնական Abond ցուցակում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից:

Աղբյուրի համաձայն, ՎԶԵԲ-ի 2 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով, 14.5% արժեկտրոնային եկամտաբերությամբ պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում EBRDB3 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը: Պարտատոմսերին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհվել է AMEBRDB63UK7 ծածկագիրը:

Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարի 11-ին ՎԶԵԲ-ի պարտատոմսերը տեղեբաշխվել են ՆԱՍԴԱՔ Արմենիայի տեղաբաշխման հարթակում: Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել էր 2.792 մլրդ ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել էր 2 մլրդ ՀՀ դրամ: 

Այս թողարկումը ՎԶԵԲ-ի պարտատոմսերի արդեն երրորդ թողարկումն է, որը ցուցակվել է Բորսայի պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում: Առաջին թողարկման պարտատոմսերը (EBRDB1) 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով լողացող տոկոսադրույքով արժեկտրոնային պարտատոմսեր էին, որոնք մարվել են ս. թ.-ի փետրվարի 2-ին, իսկ երկրորդ թողարկման պարտատոմսերը մարվելու են 2015թ.-ի հուլիսի 30-ին:

Հիշեցնենք, որ ՎԶԵԲ դրամային արժեկտրոնային պարտատոմսերի երկրորդ թողարկումը (EBRDB2), 2 մլրդ.դրամ ծավալով, բորսայում ցուցակվեցին փետրվարի 11-ին, ընդգրկվելով հիմնական Abond ցուցակում, որոնց մարման ժամկետը լրանում է 2015 թվականի հուլիսի 30-ին: Իսկ առաջին թողարկման 2 մլրդ.դրամ ծավալով և լողացող տոկոսադրույքով դրամային արժեկտրոնային պարտատոմսերի մարման ժամկետը, լրացել է այս տարվա փետրվարի 2-ին: 

Նախորդ հոդվածը‘ԴԺՀ-ում քննադատել են Կիեւի՝ Ռուսաստանի սահմանին խաղաղապահներ հրավիրելու գաղափարը’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Սրտիս պարտքը’