Լևոն Արոնյանը 9 միավորով New In Chess Classic առցանց մրցաշարի 15-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 5-րդ տեղը: Նշենք, որ Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստ, իսկ հաջորդ փուլ են անցնում լավագույն 8-ը։ Այսպիսով Արոնյանն ապահովել է իր տեղը հաջորդ փուլը։ Երեկ կայացած 5 պարտիաներից երեքը Արոնյանն ավարտել է ոչ-ոքի, երկուսում՝ հաղթել:Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է, ով իր ակտիվում ունի 10,5 միավոր:
