New York Times․ Կիբեռշորթիչները՝ նոր սպառնալիք աշխարհին

354

Ամերիկյան New York Times թերթը իր խմբագրական հոդվածում գրել է այն սպառնալիքի մասին, որը, թերթի կարծիքով, արևմտյան աշխարհին ներկայացնում են կիբեռշորթիչները։

Թերթը հիշեցնում է կիբեռգրոհների վերջին աղմկալի դեպքերի մասին՝ ամերիկյան ընկերությունների դեմ շորթիչ-ծրագրերի կիրառմամբ՝ Colonial Pipeline խողովակաշարային ընկերություն, JBS մսի կոնցեռն և այլն, և հայտարարում է, որ այդ նոր չարիքի դեմ պայքարը պետք է սկսել Ռուսաստանից, քանի որ այդ հակերները, ինչպես պարզել են ամերիկյան հատուկ ծառայությունները, հենց այնտեղ են տեղակայված։

«Փորձագետների տվյալներով՝ Ռուսաստանից  է գալիս այդ կիբեռգրոհների մեծ մասը։ Մյուս երեք լուրջ խաղացողներն են Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան։ Ակնհայտ է ընդհանուր հատկանիշը՝ դրանք բոլորը ավտոկրատիաներ են, որոնց անվտանգության մարմինները, անկասկած, հրաշալի տեղյակ են, թե ովքեր են այդ հակերները, և նրանց կարող են փակել մի վայրկյանում։ Ուստի ենթադրվում է, որ այդ հանցագործներին թաքցնում են, կա՛մ կաշառքի դիմաց, որը, հաշվի առնելով կիբեռշորթողների եկամուտները, կարող է շատ շռայլ լինել, կա՛մ նրա համար, որ դրանք աշխատում են իշխանությունների համար, կա՛մ էլ՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը», — գրում է NYT-ն։

Թերթը նշում է՝ հղում անելով փորձագետներին, որ Ռուսաստանի հետ կապված REvil հակերների խմբի շորթիչ ծրագիրն այնպես է գրված, որ չդիպչի այն համակարգիչներին, որոնցում լռության լեզու են սահմանվել ռուսերենը, ուկրաիներենը, բելառուսերենը, տաջիկերենը, հայերենը, վրացերենը, ղազախերենը, ղրղզերենը, թուրքմեներենը, ուզբեկերենը, թաթարերենը կամ ռումիներենը։

NYT-ի և թերթի նշած մասնագետների կարծիքով՝ Ռուսաստանի իշխանությունները կիբեռշորթումը դիտում են որպս ևս մի խաղաքարտ ԱՄՆ-ի և Արևմուտքի դեմ, սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վճռական է տրամադրված և պահանջում է, որ Մոսկվան դադարեցնի հակերների գործունեությունը՝ հակառակ դեպքում սպառնալով նոր պատժամիջոցներով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱշխարհի գավաթ․ Կիսաեզրափակիչի զույգերը
Հաջորդ հոդվածըԱնդրեյ Շևչենկոն հեռացավ Ուկրաինայի հավաքականից