‘News.am-ի լրագրողի նկատմամբ ուժ կիրառած ոստիկանը պատասխանատվության չի ենթարկվել. Տեսանյութ’

1123

Նոյեմբերի 5-ի երեկոյան Ազատության հրապարակի մերձակայքում ոստիկանների և ակտիվիստների բախման մասին պատմող տեսանյութերից մեկում հստակ երևում է, թե ինչպես է ոստիկաններից մեկը հարվածում, ապա հրելով գետին տապալում մի աղջկա: Դեպքերից քիչ անց պարզվեց, որ դա news.am լրատվական կայքի թղթակից Գայանե Ապրունցն է:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը, պատասխանելով iLur.am-ի հարցին, թե արդյո՞ք պատասխանատվության ենթարկվելու է լրագրողի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանը, նշեց. «Բոլոր տեսանյութերը ուսումնասիրվում են անխտիր, և բոլոր գործողություններին համապատասխան գնահատականներ կտրվեն»: Մենք նաև փորձեցինք իմանալ News.am կայքի տեսակետը երեկ կատարվածի կապակցությամբ: News.am-ի խմբագրությունից մեզ հայտնեցին, որ իրենք դեպքի կապակցությամբ ոստիկանություն չեն դիմել, սակայն հրապարակել են դեպքի  մանրամասները, այնպես որ՝  ոստիկանությունը լրատվամիջոցի հրապարակումների հիման վրա պետք է հետաքննություն անցկացնի:

 

Նախորդ հոդվածը‘Տիեզերքում Երկրի նման ավելի քան 8,8 միլիարդ մոլորակ կա’
Հաջորդ հոդվածը‘Կձերբակալվի՞ արդյոք Սահակաշվիլին’