23.03.2020 13:00

Էտո’Օ-ն աջակցել է Ռոնալդինյոյին

Էտո’Օ-ն աջակցել է Ռոնալդինյոյին

Կամերունացի հարձակվող Սամուել Էտո’Օ-ն աջակցել է «Բարսելոնայի» նախկին գործընկեր Ռոնալդինյոյին, ով այժմ բանտում է գտնվում՝ Պարագվայում:

«Ես չեմ կարող ասել, թե ինչպես եմ ինձ զգում: Ես չեմ պատկերացնում, թե դու ինչով ես անցնում: Ես կարող եմ միայն մտավոր աջակցել քեզ և ասել, որ ես քեզ շատ եմ սիրում: Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի, քանի որ դու հիանալի անձնավորություն ես: Դու կարող ես հույս դնել ինձ վրա, ես կանեմ այն ամենը, ինչ քեզ հարկավոր է»,- ասել է Սամուելը տեսահաղորդագրության մեջ: