23.03.2020 12:34

Մեկուսացման եւ ինքնամեկուսացման պայմանները խախտելը կպատժվի

Մեկուսացման եւ ինքնամեկուսացման պայմանները խախտելը կպատժվի

Ազգային ժողովը արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Փաթեթն ընդունվեց միաձայն` պատգամավորների 117 կողմ քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ փաթեթով սահմանվում է արտակարգ դրության պայմաններում մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում վարչական, ինչպես նաև քրեական պատասխանատվություն: