23.03.2020 14:21

Կորոնավիրուսն Իրանում

Կորոնավիրուսն Իրանում

Իրանը դարձել է աշխարհում կորոնավիրուսի բռնկման ամենախոշոր օջախներից մեկը։

Անցած ուրբաթ երկրի բնակիչները ընտանեկան միջավայրում նշել են Նովրուզը՝ իրանական Նոր տարին, բայց տրամադրությունները հեռու են եղել տոնականից։

Մարդիկ մտավախություն ունեն, թե կռավարությունը թաքցնում է վարակի տարածման իրական ծավալները, և որ Covid-19-ի հետ կապված իրավիճակը կարող է սրընթաց վատթարանալ։

Ընդ որում՝ Իրանում կառավարության հասցեին քննադատությունը կարող է հանգեցնել կալանքի։ Այնուհանդերձ, հյուսիսային շրջանների բժիշկներից ոմանք համաձայնել են BBC-ին պատմել, թե ինչ ծանր պայմաններում են ստիպված աշխատել։ «Մենք նույնիսկ բավարար քանակով դիմակներ չունենք։ Բուժաշխատողներ են մահանում ամեն օր,- ասել են նրանք։- Չգիտենք, թե քանի մարդ է մահացել, սակայն կառավարությունը փորձում է թաքցնել համաճարակի իրական ծավալները։ Նրանք ստել են համաճարակի բռնկման առաջին օրերին»։

Covid-19-ը Իրանի բոլոր 31 նահանգներում տարածվել է 16 օրվա ընթացքում։ Բացի այդ՝ 16 երկրներ հայտարարում են, որ վիրուսով վարակվելու առաջին դեպքերն իրենց երկրներում են հայտնվել Իրանից։ Այդ երկրներն են՝ Իրաքը, Աֆղանստանը, Բահրեյնը, Քուվեյթը, Օմանը, Լիբանանը, ԱՄԷ-ն, Կանադան, Պակիստանը, Վրաստանը, Էստոնիան, Նոր Զելանդիան, Բելառուսը, Ադրբեջանը, Քաթարը, Հայաստանը։

Փոխանցում է BBC-ն։