23.03.2020 14:38

Մեծ Բրիտանիան՝ առանց McDonald’s-ի

Մեծ Բրիտանիան՝ առանց McDonald’s-ի

Բրիտանիայում և Իռլանդիայում կորոնավիրուսի պատճառվ փակվում են McDonald’s-ները։

Ի նշան հրաժեշտի՝ փակվելուց առաջ ռեստորանները բժիշկներին և փրկարարներին անվճար բուրգերներ են բաժանում։

Բրիտանիայի իշխանությունները քաղաքացիներին նախազգուշացրել են, որ կղզում կորոնավիրուսի տարածման տեմպերն աճում են։ Նախորդ օրվա ընթացքում միայն Ուելսում մահացել է յոթ պացիենտ։ Բուժաշխատողները նշում են, որ նրանք բոլորը ռիսկային խմբից են․ ոմանք 70-ից անց էին, մյուսները քրոնիկ հիվանդություններով էին տառապում։

Ընդհանուր առմամբ՝ ամբողջ երկրում վարակակիրների թիվն անցել է 5 հազարից, իսկ մահերի թիվը մոտենում է 250-ի։

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հայտարարել է, որ ամենաողբալին մայրաքաղաքի վիճակն է՝ 88 մահվան դեպք։ Նա ասել է, որ ուզում է մետրոյի որոշ գծեր բաց թողնել, որպեսզի առանցքային ոլորտների աշխատողները՝ բժիշկներ, հրշեջներ, քաղաքային ծառայությունների աշխատակիցներ, կարողանան հասնել աշխատավայրեր։ Մնացած բոլորին քաղաքապետը կոչ է արել ձեռնպահ մնալ տրանսպորտով երթևեկելուց։

Փոխանցում է BBC-ն։