23.03.2020 16:03

Ղրղզստանում մեկնարկել է զանգվածային անկարգությունների գործով դատավարությունը

Ղրղզստանում մեկնարկել է զանգվածային անկարգությունների գործով դատավարությունը

Ղրղզստանի Կոյ-Տաշ գյուղում զանգվածային անկարգությունների վերաբերյալ գործի քննությունը, որում դերակատարներից մեկը նախկինում երկրի նախագահի պաշտոնն զբաղեցրած Ալմազբեկ Ատամբաևն է, երկուշաբթի օրը մեկնարկել է մայրաքաղաքի շրջանային դատարանում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով դատարանի գրասենյակին։

Ընդհանուր առմամբ՝ այդ գործով մեղադրանք է ներկայացվել 14 մարդու, այդ թվում՝ Ատամբաևին, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարին, ազգային խորհրդարանի երկու պատգամավորների։

Նախկին նախագահը, որն անցյալ տարվա օգոստոսից քննչական մեկուսարանում է, բերվել է դատարանի դահլիճ։

Ատամբաևը երկիրը ղեկավարել է 2011-2017 թթ․։ Նա ձերբակալվել է օգոստոսի 8-ին Կոյ-Տաշ գյուղի իր նստավայրում, գրեթե մեկ օր շարունակվող հատուկ գործողության արդյունքում։ Պետության նախկին ղեկավարի կողմնակիցները դիմադրություն էին ցույց տվել, որի ընթացքում զոհվել էր հատուկ նշանակության մեկ աշխատակից։ Բժշկական օգնության էր դիմել 100-ից ավելի մարդ։

Նախկին նախագահը կասկածվում է իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, սպանության փորձի և պատանդառության, քրեական հեղինակություն համարվող Ազիզ Բատուկաևին կալանքից ապօրինի ազատելու գործում կոռուպցիայի և մի քանի այլ հանցագործությունների մեջ։ Ատամբաևը բազմիցս հերքել է բոլոր մեղադրանքները։

Փոխանցում է tass.ru-ն։