24.03.2020 10:38

Ունենք հաստատված 235 դեպք

Ունենք հաստատված 235 դեպք

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 41 նոր դեպք: Այդ մասին երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում եւ Երևանի Էրեբունի համայնքում գտնվող արտադրական ձեռնարկություններից մեկում է հայտնաբերվել կորոնավիրուսի վարակման դեպք, պոզիտիվ ախտորոշված անձանցից 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է:

«Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի»,- ասել է նա:  

Այդ կապացությամբ, վարչապետը հայտարարել է, որ մարտի 24-ից մեկ շաբաթով կդադարեցվեն սրճարանների, ռեստորանների, որոշ շինարարական աշխատանքների և մի շարք ձեռնարկությունների գործունեությունը:

Կշարունակվի սննդի արտադրությունը, մթերային խանութները կաշխատեն սովորական ռեժիմով:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դրական արդունքով բուժհաստատություն տեղափոխված անձանցից երկուսն արդեն առողջացել են: