24.03.2020 14:00

Բրիտանիան կարանտինի մեջ է

Բրիտանիան  կարանտինի մեջ է

«Վերջ ազատությանը», «Բրիտանիան՝ տնային կալանքի տակ»․ այսպիսի վերնագրերով են լույս տեսնում բրիտանական թերթերը։

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկուշաբթի երեկոյան հայտարարել է առաջիկա երեք շաբաթվա ընթացքում երկրում խստագույն կարանտին սահմանելու մասին։ Այդ ժամկետը կարող է երկարացվել, իսկ կանոնները՝ ավելի խստացվել՝ կախված կորոնավիրուսի տարածման իրավիճակից։

Երկրի բնակիչներին կարգադրվում է մնալ տանը, այնտեղից դուրս կարելի է գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ մթերք գնելու, բուժօգնության դիմելու, սպորտով զբաղվելու (օրական մեկ անգամից ոչ ավելի) և աշխատանքի գնալու համար, ինչը հնարավոր չէ անել տնից։

Բոլոր խանութները, բացառությամբ մթերայիններից և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքով զբաղվողներից, փակ կլինեն։ Արգելվում է ցանկացած հանրային հավաք՝ երկուսից ավելի մարդու մասնակցությամբ։

Ոստիկանությանը հանձնարարվել է տուգանել նրանց, ովքեր կխախտեն այս կանոնները։

Կորոնավիրուսի զոհերի թիվը Բրիտանիայում երկուշաբթի հասել է 335-ի, վարակվածներթիվն անցնում է 6 700-ից։

Փոխանցում է BBC-ն։