24.03.2020 18:04

Համացանցը դեռ դիմանում է ծանրաբեռնվածությանը

Համացանցը դեռ դիմանում է ծանրաբեռնվածությանը

Յոգայի սիրահարները մարզվում են համակարգիչների էկրանների առաջ նստած, ընդ որում՝ մասնակիցներն ու մարզիչները կարող են լինել աշխարհում՝ որտեղ ասես։

Եվրամիության քաղաքական առաջնորդներն ու գործարար մարդիկ առերես հանդիպումների փոխարեն տեսակոնֆերանսներ են անցկացնում։

Համավարակի պատճառով մարդիկ սկսել են ավելի շատ տանն օգտվել ինտերնետից՝ հեռակա աշխատելու կամ ինչ-որ բանով զբաղվելու համար, և արդյունքում՝ կտրուկ մեծացել է ինտերնետի ամբողջ ցանցի ծանրաբեռնվածությունը։

Թվային հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը Twitter-ում ողջունել է Netflix  և YouTube ընկերությունների որոշումը՝ հաղորդվող տեղեկատվության ծավալը նվազեցնելու նպատակով Եվրոպայում 30 օրով իր հոսքային վիդեոյի որակն իջեցնելու վերաբերյալ։

Քանի որ մարդիկ հիմա ավելի շատ են տանը աշխատում, սովորում և հանգստանում, որոշ ինտերնետ-փրովայդերներ հաղորդում են, որ ցանցից օգտվելու ցուցանիշներն աճել են 20-30 %-ով, սակայն անհանգստանալու կարիք չկա։ «Գլոբալ ցանցերն ու ինտերնետը կդիմանան ավելացած ծանրաբեռնվածությանը, նրանցում լրացուցիչ բուֆերներ և հզորություններ են տեղադրված»,- հայտարարել է Cisco-ի բրիտանական բաժանմունքի տեխնոլոգ Շինթան Փաթելը։

Փոխանցում է euronews-ը։