25.03.2020 13:00

Ստադիոնում հիվանդանոց է կառուցվում կորոնավիրուսով վարակվածների համար

Ստադիոնում հիվանդանոց է կառուցվում կորոնավիրուսով վարակվածների համար

Կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված՝ բրազիլական «Սան Պաուլո» ֆուտբոլային ակումբի «Պակաեմբու» ստադիոնում հիվանդանոց է կառուցվում:

Associated Press-ի հաղորդմամբ՝ հիվանդանոցում կմեկուսացվեն և բուժում կստանան կորոնավիրուսով վարակված շուրջ 200 քաղաքացի:

Հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքները կտևեն շուրջ 10 օր: 

Նշենք, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2 հազարը: