25.03.2020 13:50

Ռուսաստանում թեթև հիվանդները կբուժվեն տանը

Ռուսաստանում թեթև հիվանդները կբուժվեն տանը

Ռուսաստնում վարակվածների թիվը մոտենում է 500-ի։ Երեկ Մոսկվայի առողջապահության վարչությունը հաստատել է կորոնավիրուսով հիվանդների բուժման կանոնները, ինչը ենթադրում է բուժումն իրականացնել տանը հիվանդության թեթև ընթացքի դեպքում։

Բացի այդ, Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը առաջարկել է վարակի տարածման դեմ պայքարի նոր միջոցառումներ։ Մասնավորապես,  տարածաշրջանների նահանգապետերին խնդրվում է փակել գիշերային ակումբները, կինոթատրոնները և նարգիլեանոցները։

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Կոմունարկայում գտնվող բժշկական կենտրոն, որտեղ կորոնավիրուսի կասկածանքով պացիենտներն են տեղավորվել։ Փակ բաժանմունք մտնելուց առաջ Պուտինը դեղին պաշտպանիչ արտահագուստ է հագել և սև դիմակ դրել, որից հետո նոր զրուցել է պացիենտների հետ։

Փոխանցում է BBC-ն։