25.03.2020 15:55

Բայդենը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարի հետաձգումը անհրաժեշտ չի համարում

Բայդենը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարի հետաձգումը անհրաժեշտ չի համարում

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը չպետք է համավարակի պատճառով հետաձգի հուլիսին կայանալիք ազգային համագումարը, որի ընթացքում կհայտարարվի նոյեմբերին նախագահական ընտրություններում Դոնալդ Թևամփի մրցակցի անունը։

Այդ մասին երեկ CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը։

«Չեմ կարծում, թե պետք է հետաձգել համագումարը,- ասել է նա։- Չեմ կարծում, թե անհրաժեշտ է հետաձգել ընտրությունները։ Մենք բոլոր խնդիրները կլուծենք, մենք պետք է առաջ շարժվենք։ Մենք չպետք է թույլ տանք, որ դեմոկրատական գործընթացը ընդհատվի այս վիրուսի բռնկման պատճառով»,- ասել է Բայդենը։

Հարցազրույցի ժամանակ Բայդենը հազացել է ու ձեռքի ափով ծածկել բերանը, և ծրագրի հաղորդավարը նրան դիտողություն է արել․ «Գիտե՛ք, հազալիս դուք պետք է արմունկով փակեք բերանը»։ «Ճիշտ եք,- պատասխանել է Բայդենը։- Բայց  ես հիմա տանը մենակ եմ, և կարել է նաև ձեռքով փակել բերանը։ Բայց համաձայն եմ ձեզ հետ»։

Փոխանցում է tass.ru-ն։