25.03.2020 16:43

Հնդկաստանում երեքշաբաթյա կարանտին է հայտարարվել

Հնդկաստանում երեքշաբաթյա կարանտին է հայտարարվել

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երեքշաբթի հայտարարել է, որ մարտի 25-ի կեսգիշերից երեքշաբաթյա համազգային կարանտին է  սահմանվում։

«Դուք պետք է հիշեք, որ կորոնավիրուսով վարակված մարդը սկզբում ոչ մի ախտանշան չի ունենում։ Ուստի զգուշություն պահպանեք և մնացեք տանը։ Եթե մեզ չհաջողվի դիմանալ առաջիկա 21 օրերին, ապա մենք 21 տարով ետ կշպրտվենք»,- ասել է Մոդին։

Կարանտինը վերաբերում է Հնդկաստանի ողջ բնակչությանը՝ 1,3 մլրդ մարդու։

Հնդկաստանում վարակման դեպքերի թիվը, վերջին տվյալներով, 536 է, 10-ը՝ մահացու ելքով։

Ընդհանուր առմամբ՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 420 հազար մարդ։

Փոխանցում է BBC-ն։