25.03.2020 17:58

Արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով

Արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով

Բրիտանիայի թագաժառանդ արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդել են արքայական ընտանիքի ներկայացուցիչները։

«Արքայազնի մոտ թեթև ախտանշաններ են հայտնաբերվել, սակայն նա իրեն լավ է զգում, վերջին օրերին սովորականի պես աշխատում է տնից»,- ասվում է արքայազն Չարլզի ներկայացուցիչների հայտարարության մեջ։

Արքայազնի կինը՝ Քորնուոլի դքսուհի Քամիլան, նույնպես ստուգում է անցել, սակայն նրա մոտ վիրուսը չի հայտնաբերվել։ Արքայազնը և նրա կինը ինքնամեկուսացել են Շոտլանդիայում, Բալմորալ ամրոցում։

Փոխանցում է BBC-ն։