25.03.2020 20:57

Սաուդյան թագավորը կնախագահի «քսանյակի» գագաթնաժողովում

Սաուդյան թագավորը կնախագահի «քսանյակի» գագաթնաժողովում

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը կնախագահի կորոնավիրուսի վերաբերյալ «քսանյակի» արտակարգ գագաթնաժողովում, որը կայանալու է մարտի 26-ին։

Այդ մասին երեքշաբթի հաղորդել է Մամուլի սաուդյան գործակալությունը։

Նշվում է, որ գագաթնաժողովում, որն անցկացվելու է տեսակոնֆերանսի ձևաչափով, կքննարկվեն կորոնավիրուսի տարածման դեմ գործողությունների համակարգման և համավարակի տնտեսական հետևանքներին վերաբերող հարցեր։

Սաուդյան Արաբիան այս տարի նախագահում է G20-ում։ «Քսանյակի» ամենամյա ավանդական գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել թագավորությունում այս տարվա նոյեմբերին։

Փոխանցում է tass.ru-ն։