26.03.2020 10:00

Գվարդիոլան 1 միլիոն եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին

Գվարդիոլան 1 միլիոն եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գումար է հատկացրել Եվրոպայում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին, տեղեկացնում է Sport.es-ը:

49-ամյա իսպանացի մասնագետը 1 միլիոն եվրո է նվիրաբերել բարեգործական հիմնադրամին, որը բժշկական սարքավորումներ է գնում հիվանդանոցների համար։ 

Ավելի վաղ կորոնավիրուսի դեմ պայքարին մեկական միլիոն եվրո էին նվիրաբերել նաև կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին և Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:

Հավելենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած: