26.03.2020 12:30

«Բավարիան», «Բորուսիան», «Լայպցիգն» ու «Բայերը» 20 միլիոն եվրո կհատկացնեն մյուս գերմանական ակումբներին

«Բավարիան», «Բորուսիան», «Լայպցիգն» ու «Բայերը» 20 միլիոն եվրո կհատկացնեն մյուս գերմանական ակումբներին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «ՌԲ Լայպցիգը» եւ Լեւերկուզենի «Բայերը» 20 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնեն առաջին եւ երկրորդ Բունդեսլիգաների այն ակումբներին, որոնք կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ունեն աջակցության կարիք, հաղորդում է Bild-ը։

Այս չորս ակումբները Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում հեռուստատեսային իրավունքից ստացած 12,5 միլիոն եվրոն կփոխանցեն այլ ակումբների։

Եվս 7,5 միլիոն եվրո նրանք կտրամադրեն սեփական միջոցներից։ Բունդեսլիգայի ղեկավարությունը կորոշի՝ որ ակումբներին հատկացնել գումարը։