26.03.2020 11:08

Ռուսաստանը դադարեցնում է ավիահաղորդակցությունը

Ռուսաստանը դադարեցնում է ավիահաղորդակցությունը

Ռուսաստանի կառավարությունը Ռոսավիացիային հանձնարարել է մարտի 27-ից լրիվ դադարեցնել ավիահաղորդակցությունը այլ երկրների հետ։

Բացառություն կարվի միայն այն չվերթների համար, որոնք անհրաժեշտ են արտասահմանում մնացած ռուսստանցիներին տուն հասցնելու համար։

Ռուսաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիների ցուցակները պետք է մինչև մարտի 27-ը հանձնվեն մասնագիտական գերատեսչություններին և «Աերոֆլոտին»։ Արտասահմանում մնացած քաղաքացիներին հայրենիք վերադառնալու հարցում կօգնի ԱԳՆ-ն, իսկ ֆինանսների նախարարությունը միջոցներ կհատկացնի դրա համար։

Փոխանցում է BBC-ն։