26.03.2020 12:47

Պուտինը հետաձգել է սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը

Պուտինը  հետաձգել է սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանադրական փոփոխությունների քվեարկությունն անհրաժեշտ է հետաձգել ։

Ռուսաստանցիներին հասցեագրված տեսաուղերձում նա նաև հայտարարել է, որ եկող շաբաթը ոչ աշխատանքային կլինի՝ աշխատավարձի պահպանմամբ։ Երկրի ղեկավարը կոչ է արել համերաշխություն և ընմբռնում դրսևորել կորոնավիրուսի դեմ պայքարելու հարցում։

Քվեարկության նոր ամսաթվի մասին որոշումը կկայացվի բժիշկների և այլ մասնագետների առաջարկների հիման վրա։

Չորեքշաբթի Մոսկվայում մահացել են երկու տարեց պացիենտներ։ Այդ մասին հաղորդել է օպերատիվ շտաբը։

Փոխանցում է euronews-ը։