05.04.2020 10:00

Քոնոր Մաքգրեգորը քննադատել է Չինաստանին

Քոնոր Մաքգրեգորը քննադատել է Չինաստանին

Խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC  նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը քննադատել է Չինաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված միջոցների բարձր գնի եւ անորակության համար։ Իռլանդիայի կառավարությունը շնորհակալություն էր հայտնել Չինաստանին այդ ապրանքների մատակարարման համար։

«Այս ամենը ահավոր է։ Հերիք չէ, որ այդ նրանք բարձրացրել են դիմակների, ջերմաչափերի, ձեռնոցների, թոքերի օդափոխության սարքերի, թթվածնային բալոնների, մոնիտորների եւ այլ բժշկական սարքերի գինը, պարզվում է, որ դրանք անորակ են։ Ամեն ինչի գինը բարձրացել է։ Սա անմարդկային վարք է»,- գրել է Մաքգրեգորը Թվիթերում 

Ավելի վաղ մարզիկը հայտարարել էր, որ մարդկությունը պետք է դիմանա մոտ մեկ ամիս մինչեւ կորոնավիրուսի պանդեմիայի ավարտը՝ հորդորելով մնալ տանը, մարզանք անել եւ առողջ սնունդ օգտագործել։