06.04.2020 09:30

Վիդալ. Չեմ կարող հանգիստ նստել տանը ու տեսնել, թե ինչպես են մարդիկ մահանում

Վիդալ. Չեմ կարող հանգիստ նստել տանը ու տեսնել, թե ինչպես են մարդիկ մահանում

«Բարսելոնայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հույս ունի, որ շուտով կարանտինը կավարտվի:

Վիդալը, ինչպես և «Բարսելոնայի» մնացած խաղացողները, մարզվում է տանը՝ անհատական ծրագրով: Չիլիացին պատմել է, թե ինչպես է այս իրավիճակն  ազդում իր և թիմի վրա.

-Ես անընդհատ անհանգստանում եմ, վատ եմ քնում: Շատ սարսափելի է տանը նստել և հեռուստացույց դիտել՝ անընդհատ լսելով, թե ինչպես են մարդիկ մահանում: Ես ուզում եմ օգնել, բայց բացի գումարով օգնելուց, այլ ձևով չեմ կարող:

Ես շատ տխուր եմ: Երբեք չէի մտածում, որ դա կարող է պատահել: Բայց մենք բոլորս միասին կարող ենք դուրս գալ այս ամենից:
Մարզվում եմ ինտենսիվ, իհարկե սովորական ձևից մի փոքր այլ ձևով ու պայմաններով:
Ես իսկապես հույս ունեմ, որ համաճարակը շուտով կավարտվի, – ասաց Արտուրո Վիդալը: