06.04.2020 11:02

Ռումենիգե․ Գերմանական ակումբները պատրաստ են խաղալ հուլիսին

Ռումենիգե․ Գերմանական ակումբները պատրաստ են խաղալ հուլիսին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտնել է, որ Բունդեսլիգայի ակումբները պատրաստ են վերսկսել մրցաշրջանը եւ խաղալ հուլիսին։

«Գերմանիայի ֆուտբոլային լիգան օրինակելի աշխատանք է կատարում։ Ամեն ինչ տեղի է ունենում ակումբների հետ համերաշխ եւ ներդաշնակ։

Այս բարդ ժամանակահատվածում կարեւոր է, որ ուժեղ ակումբները աջակցեն թույլերին։ Մենք ձգտում ենք օգնել փոքր ակումբներին։

Գերմանիայում բոլոր ակումբները համաձայն են ավարտին հասցնել մրցաշրջանը, եթե նույնիսկ պահանջվի խաղալ հունիսի 30-ից հետո»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Bild-ը։

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի մրցաշրջանը պետք է ավարտել մինչեւ օգոստոսի 3-ը։