06.04.2020 12:00

«Մանչեսթեր Սիթին» կտուգանի Կայլ Ուոլքերին մարմնավաճառուհիների հրավիրելու համար

«Մանչեսթեր Սիթին» կտուգանի Կայլ Ուոլքերին մարմնավաճառուհիների հրավիրելու համար

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կտուգանի թիմի պաշտպան Կայլ Ուոլքերին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված կարանտինի ժամանակ իր տուն երկու մարմնավաճառուհիների հրավիրելու համար։

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի աշխատավարձից մանչեսթերյան ակումբը կպահի 250 հազար ֆունտ ստերլինգ։ Նրա շաբաթական աշխատավարձը 110 հազար ֆունտ ստերլինգ է, հաղորդում է Mirror-ը։ 

Ուոլքերն Ինստագրամում ներողություն է խնդրել կարանտինը խախտելու եւ կանանց տուն հրավիրելու համար։