06.04.2020 13:30

Կասիլյասը տարբերակ է առաջարկել մրցաշրջանն ավարտելու համար

Կասիլյասը տարբերակ է առաջարկել մրցաշրջանն ավարտելու համար

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Իկեր Կասիլյասը տարբերակ է առաջարկել Իսպանիայում ֆուտբոլային մրցաշարերն առանց խնդիրների ավարտելու համար:

Marca-ի հաղորդմամբ՝ Կասիլյասն առաջարկել է մրցաշրջանի մնացած տուրերի հանդիպումներն անցկացնել 2020 թվականի ընթացքում՝ վերջին տուրերի հանդիպումներն անցկացնելով դեկտեմբերին: Այս տարբերակով թիմերը ստիպված չեն լինի շաբաթվա մեջ 2-3 անգամ խաղադաշտ դուրս գալ:

Կասիլյասը դիմել է նաև ՈւԵՖԱ-ի ղեկավարությանը՝ Եվրոպայի լիգայի և Չեմպիոնների լիգայի մրցաշարերը նույն ձևաչափով անցկացնելու առաջարկով:

Իկեր Կասիլյասի առաջարկին դեմ է արտահայտվել Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ չի մեկնաբանել առաջարկը: